Միտումնավո՞ր է վրաերթի ենթարկել Գագիկին. Տուժողը մահացել է

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Իգոր Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ դեկտեմբերի 27-ին` ժամը 18:30-ի սահմաններում, իր վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Շահումյան-Այգեպատ գյուղամիջյան ճանապարհի Այգեպատ գյուղի գինու գործարանի դիմացի հատվածում թույլ է տվել ՃԵԿ-ի ապահովման մասին օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ` այն է չհետևելով երթևեկության ուղղությանը տիրող իրավիճակին և չիրականացնելով իր ավտոմեքենայի պատշաճ կառավարում, շեղելով ավտոմեքենայի ընթացքը դեպի ձախ` մուտք է գործել հանդիպակաց ուղղության երթևեկելի մաս` իր այդ գործողություններով պայմանավորելով պատահարի առաջացումը և ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, վրաերթի է ենթարկել Գագիկ Մ.-ին և նրան անզգուշությամբ պատճառելով մահ` թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրն ու հեռացել:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Արարատի մարզի դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել