Մեղադրյալին Երևանի վարչական շրջանները գրկաբա՞ց են ընդունել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ալեսքեյ Վ.-ի և անչափահաս Արա Շ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ալեսքեյին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գողություն կատարելու մասին նախնական համաձայնության գալով անչափահաս Արայի հետ, խմբի կազմում 2011թ. ամռանից մինչև 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են ուրիշի գույքի 16 դրվագ գաղտնի հափշտակություններ:
Գործով մեղադրյալ Ալեքսեյի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ անչափահաս Արան հանձնվել է հսկողության:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել