Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ, արյունատվության գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան՝ ժամը 09:00-ից: Խնդրում ենք մոտենալ վաղը՝ համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար: Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ կենտրոնը հայտարարել էր, որ ակնկալում է քաղաքացիների աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել