ԱԺ-ն դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը Աֆղանստանի ներկայացչուցչին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու համար. Արարատ Միրզոյան

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջուն գրում է.

«Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ»։

Հավելենք նաև, որ ավելի վաղ Միրզոյանը գրել էր.

«Խոսեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծեցի, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։
Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել