Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։ Որոշման մեջ կոչ է արվում թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին, զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն Կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Եվրոպական դատարանի որոշման մեջ նաև ասված է, որ կողմերը պետք է հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին՝ ձեռնարկած միջոցների մասին, որոնք ուղղված են հենց Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով ՄԻԵԴ-ի կողմից ստացված տեքստն անկալելի էր։
Դատարանը Հայաստանի դիմումը նույնիսկ հարկ չի համարել ներկայացնել Ադրբեջանին՝ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, ինչը բավարար է հասկանալ, որ հայկական կողմի ներկայացրած ապացույցները բավարար են եղել։
Մանրամասները՝ տեսանյութում