Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 28 երկրներից 171,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերվել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ստորև ներկայացնում ենք այսօր՝ 28.09.2020թ․-ին (ժամը 20:00-ի դրությամբ) Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը․
• Ընդհանուր ծավալ՝ շուրջ 171,000 ԱՄՆ դոլար
• Միջակայք՝ 1 – 10,000 ԱՄՆ դոլար
• Ընդհանուր քանակ՝ 668 նվիրաբերություն
• Աշխարհագրությունը՝ 28 երկրների մեր հայրենակիցներից
Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել