Մարգարյանի գրպանից հափշտակել է Նոկիա տեսակի բջջային հեռախոս

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մհեր Թ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 17.01.2013թ. Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի 70 շենքում ծեծի է ենթարկել Կ. Մարգարյանին, այնուհետև բացահայտ` իր ընկեր Ա. Առուսամյանի ներկայությամբ Կ. Մարգարյանի գրպանից հափշտակել է նրան պատկանող Նոկիա տեսակի 7000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել