Մարդիկ, երբ գնում ու վարկ էին վերցնում, ունեին որոշակի տեսլական ապագայի համար․ Արման Աբովյան

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 24-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթում նշեց, որ այն վարկերը և հարկերը, որոնք նախորդիվ էին տրվում՝ չեն համապատասխանում իրական իրավիճակին, որը տիրում է այժմ Հայաստանում։

«Մարդիկ, թե մինչ համավարակը, թե մինչ տնտեսական ճգնաժամն ունեին աշխատանք, մարդիկ, երբ գնում ու վարկ էին վերցնում, ունեին որոշակի տեսլական ապագայի համար, այնպես է ստացվել, որ բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից։ Իսկ այն մարդիկ, որ չեն զրկվել, բազմաթիվ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկելու ուղղությամբ։

«Թե անցյալում, թե հիմա, այն տոկոսներով վարկերը, որոնք տրամադրվում էին, դրանք տրվում էին ոչ միայն բանկերի, այլև վարկային կազմակերպությունների կողմից, որոնց խնդիրները բազմաթիվ անգամ բարձրաձայնվել ու քննարկումներ են եղել, բայց արի ու տես, որ խնդիրները չեն լուծվել»,-նշեց Արման Աբովյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել