Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից.
- 43026-ն` առողջացած,
- 942-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 4-ն են)
- 3617 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 292–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 4 դեպք է գրանցվել)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 268322 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 350 առողջացած, կատարվել է 2256 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։