ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Սեպտեմբերի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ։ Հրամանագրում մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Ավագ Վալոդյայի Մարգարյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ

Ռուբեն Պետրոսի Շատախյանին Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ, գնդապետ

Հրայր Գարիկի Ավետիսյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետի պարտա-կանությունների ժամանակավոր կատա-րող, փոխգնդապետ

Գոռ Նելսոնի Շիրինյանին Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել