Նոր 4 գեներալ-մայորի և մեկ գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համար պարգևատրումներ են կատարվել Անկախության տոնի առթիվ։

  • «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
    Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
  • «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
    Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
  • «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաս-տանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։
  • «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
    Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի ԼԱԼԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
  • Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի ՔՈՉՈՒՆՑԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Լուսանկարում՝ Ալբերտ Բաղդասարյանը, Ռոմիկ Մարգարյանը, Կամո Քոչունցը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել