Գյումրիի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վարակվել է Քովիդ 19-ով: Ինչպես «ՑԱՅԳ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականին տեղեկացրեց Գյումրիի համայնքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, Ս. Բալասանյանն այժմ ինքնամեկուսացած է, իրեն լավ է զգում, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ կորոնավիրուսը հաստատվել է նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանին մոտ:Աշխատակազմից եւս 26 հոգի թեստավորվել է, պատասխանը բացասական է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել