Ի՞նչ կենսագրություն ունեն ՍԴ 3 նորընտիր դատավորները

Ազգային ժողովի քվեարկության արդյունքում թեկնածու Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր: Արթուր Վաղաշյանին կողմ է քվեարկել 86 կողմ , դեմ՝ 1 պատգամավոր, իսկ Էդգար Շաթրյանին՝ կողմ 85, դեմ 3 պատգամավոր։ Իրավաբան․net-ը ներկայացնում է նրանց կենսագրությունը։

Երվանդ Խունդկարյան

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

Կրթություն

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

Աշխատանքային փորձ

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ:

2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:

2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:

2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2018 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2018 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:

2020 թվականի հունվարի 25-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2017 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Այլ տեղեկություններ

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2020 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:

Էդգար Շաթիրյան

Կրթություն
1996 – 2000 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել եմ գերազանցության դիպլոմով)
2000 – 2002 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2002 – 2005 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ

Գիտական աստիճան
Իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Աշխատանքային փորձ
30.09.2002 – 12.10.2005 թթ. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ
1.09.2004 – 1.02.2006 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
1.02.2006 – 1.04.2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ
1.04.2010 թ-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ

Կարդացվող դասընթացներ
Ֆինանսական իրավունք, Սահմանադրական իրավունք, Տեղեկատվական իրավունք

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սահմանադրական իրավունք, Ֆինանսական իրավունք

Լեզուներ
ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար

Արթուր Վաղարշյան

Կրթություն
1989 – 1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1984 – 1989 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսության թեմա
թեկնածուական – «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)», (Судебная система Первой Республики Армения (1918-1920 г.г.) ԺԲ.00.01, ի.գ.թ., 1996 թ., ԵՊՀ
դոկտորական – «Հայաստանի առաջին հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» (Система государственной власти Первой Республики Армения (1918-1920 г.г.), ի.գ.դ., ԺԲ.00.01, 2013 թ., ԵՊՀ

Գիտական հետազոտությունների շրջանակ
Պետության և իրավունքի տեսական ու գործնական հիմնախնդիրները, իրավունքի ու պատմական և փիլիսոփայական հիմնահարցերը,
կրթության իրավական կարգավորման հիմնախնդիրները

Կարդացվող դասընթացներ
Պետության և իրավունքի տեսություն,
Իրավունքի փիլիսոփայություն,
Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն,
Հայաստանի պետության և իրավունքի պատմություն,
Իրավաբանական մանկավարժություն,
Իրավաստեղծագործության հիմունքներ

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1993 – 1994 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
1994 – 2002 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ
2002 – 2005 թթ. ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ
2005 թ-ից մինչ օրս ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
1996 – 2004 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար,
1996 – 2004 թթ. Համալսարանում իրականացվող բարեփոխումների իրավական կարգավորման հանձնաժողովի անդամ,
2004 – 2014 թթ. ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի քարտուղար,

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2004 թ.– մինչև օրս ԲՈՀ-ի Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,
2014 թ.- մինչ օրս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

Մասնակցությունը խմբագրակազմերին
«Պետություն և իրավունք » գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
«ԼՂՀ դատական իշխանություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
1997թ. – մինչև օրս ՀՀ Իրավաբանների միության անդամ

Պարգևներ/կոչումներ
ՀՀ Նախագահի շնորհակալագիր

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, գերմաներեն

Ծառայությունը զինված ուժերում
1981 – 1983 թթ. պահեստի սպա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել