«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ հայտարարությունների ժամին պահանջեց, որ հանրային հեռուստատեսության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի իրենից:
«Պահանջում եմ, որպեսզի պետության միջոցներով հեռարձակվող հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի նախորդ օրը հեռուստաընկերության տաղավարում իր կողմից ցուցաբերած անհանդուրժողականության, կողմնակալության, ոչ հարգալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնելը չթողնելու, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար»,- հայտարարեց պատգամավորը: Սամսոնյանի համոզմամբ, այն հանարային հեռուստաընկերության պատիվն ու հեղինակությունն է:
Վերջում պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ոոնք աջակցություն են հայտնել իրեն և գնահատել նախորդ օրվա իր եթերը: