ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշոման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է հստակեցնել Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների իրային ապահովության չափաքանակներում ներառված իրային պարագաների շրջանակը և օգտագործման ժամկետները:
Փոփոխությունը նախատեսվում է կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման մեջ։
Ձեզ ենք ներկայացնում ըստ նախագծի․
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՑԱՆԿԸ
Հ/հ | Անվանումը | Քանակը | Օգտա-գործման ժամկետը | Ծանոթա-գրություն |
1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ | ||||
1. | Գլխարկ` ձմեռային, դաշտային | 1 հատ | 2 տարի | 9, 11 |
2. | Գլխարկ` կիսաբրդյա, տոնական | 1 հատ | 2 տարի | 1, 8 |
3. | Գլխարկ-դիմակ` տաք | 1 հատ | 2 տարի | 2, 8 |
4. | Ենթասաղավարտ` տաք | 1 հատ | 2 տարի | 8, 11 |
5. | Կոստյում` տոնական, կիսաբրդյա | 1 լ-կ | 2 տարի | 1, 8 |
2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ | ||||
6. | Կոստյում` ձմեռային, դաշտային | 1 լ-կ | 2 տարի | 3, 4, 9 |
7. | Կոստյում` բամբակյա, կեպիով | 1 լ-կ | 8 ամիս | 3 |
8. | Բաճկոն` սեզոնային, անթև | 1 հատ | 2 տարի | 5, 8, 12 |
3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ | ||||
9. | Վերնաշապիկ` երկարաթև | 2 հատ | 2 տարի | 1, 8 |
10. | Փողկապ | 1 հատ | 2 տարի | 1, 8 |
11. | Ներքնաշոր` տաք | 2 լ-կ | 2 տարի | 6, 8 |
12. | Շապիկ` բամբակյա | 6 հատ | 1 տարի | |
13. | Կիսավարտիք` բամբակյա | 6 հատ | 1 տարի | |
14. | Գուլպա` բամբակյա | 16 զ-գ | 1 տարի | 3 |
15. | Գուլպա` կիսաբրդյա | 8 զ-գ | 1 տարի | 3, 4, 6 |
16. | Ձեռնոց` տաք | 1 զ-գ | 1 տարի | |
17. | Ենթաօձիք` բամբակյա | 52 հատ | 1 տարի | 10 |
18. | Սրբիչ` վաֆլե, բամբակյա | 3 հատ | 1 տարի | |
19. | Սրբիչ` բաղնիքի | 1 հատ | 1 տարի | 7 |
4. ԿՈՇԿԵՂԵՆ | ||||
20. | Կոշիկ` ճտքավոր | 1 զ-գ | 8 ամիս | 3 |
21. | Կոշիկ` կարճաճիտք, խրոմե | 1 զ-գ | 2 տարի | 1, 8 |
22. | Հողաթափ` զորանոցային | 1 զ-գ | 2 տարի | 8 |
5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ | ||||
23. | Գոտեփոկ | 1 հատ | 2 տարի | 8 |
24. | Գոտի` տաբատի | 1 հատ | 2 տարի | 8 |
1․Տոնական կիսաբրդյա գլխարկի և կոստյումի, երկարաթև վերնաշապիկի, փողկապի և խրոմե կարճաճիտք կոշիկի փոխարեն թույլատրվում է հատկացնել 1 լրակազմ բամբակյա դաշտային կոստյում և 1 զույգ ճտքավոր կոշիկ` 2 տարի օգտագործման ժամկետով:
2․Ծովի մակարդակից 2500մ և ավելի բարձր տեղերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հետախուզական ստորաբաժանումների անձնակազմերին, տաք ենթասաղավարտի փոխարեն հատկացվում է գլխարկ-դիմակ: Տրիկոտաժե հյուսվածքով ձմեռային դաշտային գլխարկ հատկացնելու դեպքում գլխարկ-դիմակ չի հատկացվում:
3․Առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին համազգեստը, կոշկեղենը և գուլպաները հատկացնում հետևյալ ժամկետներով`
1) | կոստյում` բամբակյա, կեպիով | – 1 լ-կ` | 6 ամիս, |
2) | կոշիկ` ճտքավոր | – 1 զ-գ` | 6 ամիս, |
3) | գուլպա` բամբակյա | – 24 զ-գ` | 1 տարի, |
4) | գուլպա` կիսաբրդյա | – 12 զ-գ` | 1 տարի: |
4․Ծովի մակարդակից 2500մ և ավելի բարձր տեղերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին 1 լրակազմ ձմեռային դաշտային կոստյումը հատկացվում է 1 տարի օգտագործման ժամկետով:
5․Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում օգտագործման ժամկետը սահմանվում է` 1 լրակազմը` 2 տարի, իսկ երեք տարի ծառայող զինծառայողների համար` 1 լրակազմը` 3 տարի:
6․Կիսաբրդյա գուլպաների փոխարեն թույլատրվում է հատկացնել բրդյա գուլպաներ:
7․Ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյումի հատկացման դեպքում սեզոնային անթև բաճկոնը չի հատկացվում:
8.Թույլատրվում է կիսաբրդյա գուլպայի փոխարեն հատկացնել բամբակյա գուլպա, իսկ տաք ներքնաշորերի փոխարեն` բամբակյա ներքնաշոր: Բամբակյա ներքնաշորը հատկացվում է 2 հատը` 1 տարի օգտագործման ժամկետով:
9.Բաղնիքի սրբիչը հատկացվում է բաղնիքում` լողանալու օրերին:
Նշված իրային ունեցվածքը երեք տարի ծառայող զինծառայողներին հատկացվում է 3 տարի օգտագործման ժամկետով:
Երեք տարի ծառայող զինծառայողներին ձմեռային դաշտային գլխարկը և կոստյումը հատկացվում են 18 ամիս օգտագործման ժամկետով:
Ենթաօձիքը հատկացվում է շաբաթական 1 հատ հաշվարկով:
Տրիկոտաժե հյուսվածքով ձմեռային դաշտային գլխարկ հատկացնելու դեպքում ենթասաղավարտ չի հատկացվում:
Սեզոնային անթև բաճկոնը հատկացվում է միայն հետախուզական, հատուկ նշանակության ստորաբաժանումների և առաջին շարակազմի զորամասերի հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային (մոտոհրաձգային) վաշտերի զինծառայողներին։
Հավելենք, որ փոփոխություններ են նախատեսվել նաև
ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի, սպական և ավագ ենթասպայական կազմերի զինծառայողների, ՀՀ ռազմական ոստիկանության համակարգի սպաների, ենթասպաների, շարքային կազմի պայմանագրային և կին զինծառայողների, ԶՈՒ կին զինծառայողների, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, ավիացիայի օդաչուական կազմի, ավիացիոն ուսհաստատությունների օդաչու (շտուրման) կուրսանտների, ԶՈՒ բժշկական հիմնարկների, վերականգնողական կենտրոնների, հանգստյան տների, ԶՈՒ պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի, վարժական հավաքների կանչված զինապարտների և մի շարք այլ ստորաբաժնումների ու ենթակառուցվածքների զինծառայողների համար։