Հայկ Մարությանը վատառողջ է․ նիստը վարում է փոխքաղաքապետը

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը։

«Քաղաքապետը մի փոքր վատառող է, նիստը կվարեմ ես»,-նիստի սկզբին ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ 52 անդամ ներկա է, քվորում կա։ Նիստի սկզբին հնչեց Երևանի օրհներգը։

Օրակարգում 17 հարց է ընդգրկված, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալի նշանակման, փողոցի անվանակոչման և այլ հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել