Վարորդներին հորդորում ենք չգերազանցել թույլատրելի 40 կմ/ժ արագությունը. ՃՈ-ն հայտարարություն է տարածել

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի:

Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը:

2020 թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

«Վարորդներին հորդորում ենք չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40 կմ/ժ արագությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել