Պաշտպանի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել