«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեից 150 միլիոն դրամ կհատկացվի համայնքապատկան երկու թատրոնների վերանորոգմանը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։ Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել