Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,-նշում է նա։
ՀՀ-ում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ շրջանների զգալի մասում, 4-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: