Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»:
Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը։
Արտակ Գասպարյանը ծնվել է 1978 թ.-ի, սեպտեմբերի 1-ին, Երևանում։
Կրթություն
2001 թ. ավարտել է ՀՀ Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան
Աշխատանքային գործունեություն
2005-2014 թթ. – մասնավոր ձեռնարկությունների սեփականատեր, տնօրեն
2014-2017 թթ. – Ռոսսելխոզբանկի Կառավարման Խորհրդի նախագահի խորհրդական
2018-2019 թթ. – Վարչապետի օգնական
2019 թ. փետրվարի 26-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: