Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ՝ օգոստոսի 26-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքին։
Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին»։
Վարչապետը նշեց, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովվել են ժամանակավոր կեցավայրով։ Հարցը Երևանի քաղաքապետարանի և կառավարության ուշադրության կենտրոնում է։
«Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ՝ մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը: Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարաններում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,-նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, վաղ առավոտյան պայթյուն է եղել Քանաքեռ-Զեյթյուն վարչական շրջանում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում։ Նախնական տվյլաներով պայթյունը եղել է գազի արտահոսքից։ Շենքը մասնակի փլուզվել է։
Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Տուժողներից մեկը կին է (ծնված 1949 թ․), նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ (մոտ 50 տարեկան), ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակից ժամը 13։01-ին փրկարարները դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։