Մինչ ուսումնական տարվա սկիզբը՝ ուսուցիչները կթեստավորվեն. ԿԳՄՍ փոխնախարար

Համապետական ծնողական ժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցներում սահմանված կանոնների ու դրույթների վերաբերյալ թյուրըմբռնումներ կան, որոնցից մեկը վերաբերում է տետրերին. «Թյուր է ընկալված, օրինակ, այն դրույթը, որ վերաբերում է տետրերի օգտագործմանը: Դրանք, իհարկե, օգտագործվելու են: Միայն թեմատիկ աշխատանքներն են կատարվելու թղթերի վրա»։

Անդրեասյանի խոսքով՝ ուսուցիչները թեստավորվելու են պոլիկլինիկաներում։ Թեստավորումը ծախս չի առաջացնելու դպրոցների և ուսուցիչների համար, այն կազմակերպվելու է Առողջապահության նախարարության կողմից:

Գործընթացը, փոխնախարարի տեղեկացմամբ, կիրականացվի մինչև ուսումնական տարվա սկիզբը․ «Փաստացի, մենք կկարողանանք բացառել այն ուսուցիչների և աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին վարակված են: Հենց սկզբից կկարողանանք ապահովել կրթության անխափան ընթացքը»,-ասաց նա՝ նշելով, թե հետագայում կլինի թեստավորման որոշակի քաղաքականություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել