Օգոստոսի 25-ին, ժամը 16։13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել, հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ճշտված տեղեկության համաձայն՝ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխայի (Կարինե Թ․, ծնված 2010 թ․) դին տեղի ուժերով դուրս է բերվել ջրամբարից և մոտեցվել շտապօգնության աշխատակիցներին։