Ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ

Գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող անձն է, ով զբաղված չէ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որևէ տեuակով, աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ:

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներ են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը.

3) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը.

4) արտոնագրային վճար վճարողի գործունեությունը.

5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

6) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային oրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել