«Գազպրոմ Արմենիա»-ն՝ առաջիկա օրերի գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 14․00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի հատվածի գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի, Թեղուտ, Հաղարձին, Գոշ, Խաչարձան գյուղերի, «Թամրազյան և որդիներ», «Աստրոն», «Վահան Ալումյան» և «Մանարս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն՝ Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի, «Զևս», «Գազարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի (Ուրենգոյ) 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 1ա բազմաբնակարան շենքերի, Լճափնյա թաղամասի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 15․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լիսինյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 13․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին, 2-րդ փակուղիների, թաղամասի 4-րդ և Սասունցիներ փողոցների, Երևանյան խճուղի թիվ 94-ից մինչև 98-ը ներառյալ առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արարատի մարզի Տափերական գյուղի գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել