Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները․ Քննչական կոմիտե

2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ.Բաղդասարյանի կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել