Շատ անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքին իմ պատասխանը․ պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին՝ նշելով․

«Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հրապարակեց ապրիլյան քննիչ հանձնաժողովում իր ներածական խոսքը։
Շատ, շատ անհարմար բան կստացվի, եթե հրապարակվի քննիչ հանձնաժողովում նրա ներածական խոսքին իմ պատասխանը։
Ես դա չեմ անի։ Աշխատանքները քննիչ հանձնաժողովում փակ են եղել և հրապարակման ենթակա չեն։ Անհանգիստ նստեք տեղներդ, սպասեք զեկույցին»։

Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահը ասուլիսի սկսզբին կարդացել է իր ներածական խոսքը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել