ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, իր պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հանդես է գալիս ասուլիսով։
Խոսում է Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով, նա ներկայացրեց իր ներածական խոսքը, որն ընթերցել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Երբ հրապարակ է նետվում թեզ՝ հաղթանակ, թե պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ի՞նչ է հաղթանակը, և ի՞նչ է պարտությունը՝ որևէ պատերազմում։
Ակնհայտ է, որ պատերազմները ինքնանպատակ չեն լինում, դրանք միշտ հետապնդում են քաղաքական նպատակներ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ մեթոդներով։ Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նա կարողանում է նվազագույն կորուստներով վիժեցնել հակառակորդի մտահաղացումները։ Որևէ պատերազմի վերջնաարդյունքը չի կարող գոհացնող լինել հաձրակվող կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների, գոնե մի մասի, կատարմանը»,-ասաց պաշտոնաթող նախագահը։
Նա նշեց, որ ցավալի է հետևել, թե ինչպես է վերջին տարիներին երկրի ներսում տարատեսակ սուտ տեղեկություններ շրջանառվում։
«Արդեն 4 տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր՝ բահերով կռվող, սոված և առանց փամփուշտի մնացած զինվորների, դիզվառելիքի փոխարեն ջրով լիացքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է, նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում