Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Ստորև ներկայացված է COVID-19 նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը:
Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում:
Նշենք, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։
Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։