Ճիշտ էր հումանիտար օգնության հասցեատիրոջ չմասնավորեցումը․ Արմեն Պետրոսյանը՝ Հայաստանից Լիբանանին ուղարկված օգնության մասին

Արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի կողմից Լիբանանին ուղարկված օգնության վերաբերյալ քննարկումներին, ինչի մասին նշում է․

«Քննարկումների տարբեր ձևաչափերում դեպի #Լիբանան հայկական հումանիտար օգնությունը հասցնելու նպատակով բարձրաստիճան պատվիրակության մեկնումին դեմ եմ արտահայտվել։ Որպես հիմնավորում՝ նշել եմ, որ քաղաքական իրավիճակն այդ երկրում խիստ անկայուն է, ինչպես նաև՝ տևական ժամանակ երկրին պատուհասած բազմաշերտ ճգնաժամում, նաև Բեյրութի պայթյուններում հանրությունը հենց երկրի իշխանություններին է մեղադրում։

Հետևաբար ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի մեկնումը Լիբանան նրա դիմավորումը, հանդիպումները, բանակցությունները լիբանանցի գործընկերների հետ հազիվ թե միանշանակ ընդունվեր այդ երկրի հասարակության կողմից։ Այսինքն՝ «#Հայաստանը, #Արցախը և հայ ժողովուրդը բարեկամ Լիբանանի ժողովրդի հետ է» ուղերձը իրականացված ձևաչափում՝ ոլորտային պատասխանատուների գործուղման համատեքստում, թերևս ամենաճիշտն էր։ Նախօրեին այդ երկրի կառավարության հրաժարականն էլ տեսակետիս հավելյալ հավաստումն է։
Հաշվի առնելով լիբանանյան հասարակության էթնոդավանական առանձնահատկությունները` ճիշտ էր նաև հումանիտար օգնության հասցեատիրոջ չմասնավորեցումը` ասենք հայ համայնքի առաջնայնության կարևորմամբ, որն, անշուշտ, արվում է արդեն հայկական պատվիրակության այցի համատեքստում։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի, ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ այլ գերտերությունների հետ անհամաչափ համեմատություններին, ապա տվյալ դեպքում հարկ է ընդգծել ընդամենը Ֆրանսիայի պատմական դերը դեռևս Օսմանյան կայսրության, ապա մանդատային պատմափուլերում Լիբանանի ժողովրդի, հատկապես քրիստոնեական համայնքների համար։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշված ավանդույթների կրողն է, և Ֆրանսիայից, նրա նախագահից ակնկալիքներ ունի հենց լիբանանցի ժողովուրդը՝ չկենտրոնանալով այցի քաղաքական նրբությունների վրա»։

На изображении может находиться: один или несколько человек Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել