Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին եւ սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում։
Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`
✅ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
✅լրացնել ստորեւ բերվող հղումը
✅այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։
Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։
Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ↪️
Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը #Covid19-ի նկատմամբ:
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,-նշել է նա։