Տնայնագործական եղանակով պատրաստած թմրամիջոցը գործածելուց մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է

Մարտի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նարեկացու փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Ղարիբ Մխիթարյանը: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ թունավորվել է իրենց տան հարևանությամբ գտնվող հանդամասում` բենզինից տնայնագործական եղանակով թմրամիջոց պատրաստելու և գործածելու հետևանքով:

Մարտի 16-ին, ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել. գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, «մարմնի ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Ղ. Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել