Կանխավճարները ենթակա են վերադարձման․ ՊԵԿ-ը՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի մասին

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

•Դիմում (դիմումում պետք է լրացնել Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվեհամարը, վերջիններիս բացակայության պարագայում պետք է ընտրել ԴԻՄՈՒՄ՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին, դիմումները պարտադիր պետք է լինեն ստորագրված)

•վճարման անդորրագրի պատճեն

•ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն

•անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները

•լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը սկանավորել լիարժեք և ամբողջական։

Դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի «Լրատվական» բաժնի «Նորություններ» ենթաբաժնում հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ՝ հետևյալ հղմամբ՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7186:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել