Գերմանիայի քաղաքացիները ՀՀ-ում կենսաթոշակ չեն ստանա

Ս.Հայրապետյանի և Մ.Օսիպովայի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության` նախորդ երեք տարիների համար Ս.Հայրապետյանին և Մ.Օսիպովային հասանելիք կենսաթոշակի գումարները հաշվարկել և միանվագ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին։ Նրանց կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 2009թ. օգոստոս ամսից։

Ս.Հայրապետյանի և Մ.Օսիպովայի կողմից 15.11.2011թ. նոյմեբերի 15-ին տրված, Արաբկիրի նոտարական տարածքի նոտար Ս. Դանիելյանի կողմից վավերացված լիազորագիրը, որով լիազորել են Ն.Ղազարյանին ստանալու իրենց հասանելիք դեպոնենտ ընկած թոշակը և հետագա ամիսների թոշակը:

Ս.Հայրապետյանը և Մ.Օսիպովան իրենց դստեր՝ Ն.Ղազարյանի միջոցով 21.11.2011թ. դիմել են սոցիալական ապահովության պետական ծառայությանը չվճարված կենսաթոշակները վճարելու դիմումով։ Նշված դիմումը ծառայությունը թողել է անպատասխան, իսկ Ս.Հայրապետյանի և Մ.Օսիպովայի կենսաթոշակները շարունակվում են չվճարվել։

ՍԱՊԾ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության 16.11.2011թ. եզրակացության համաձայն և ՍԷԿՏ-ի համակարգի տեղեկատվությամբ պարզվել է, որ հայցվորները միաժամանակ Գերմանիայի քաղաքացի են:

Դատարանի եզրահանգմամբ՝ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթեր են` դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը, բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղական ռեգիստրի տված տեղեկանքը, իսկ կենսաթոշակառուի` երկքաղաքացի լինելու դեպքում` նաև այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը։ Տվյալ դեպքում, հայցվորները, հանդիսանալով նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներ, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմումի հետ, բացի վերը նշված փաստաթղթերի, չեն ներկայացրել նաև այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը, այսինքն` բացակայում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար անհրաժեշտ պայմանները:

Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց հայցվորների վերաքննիչ բողոքը մերժել և դատարանի վճիռը թողնել անփոփոխ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել