Սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է․ Գագիկ Սուրենյան

Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասել է +39…+41 աստիճանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել