Հուլիսի 10-ին Ոստիկանության զորքերում տեղի ունեցավ 2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Գուրգեն Դալլաքյանը։
Ներկա էին ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարական կազմը։
Հաշվետու զեկույցներ ներկայացրին ոլորտների պատասխանատուները: Քննարկվեցին զորքերի մարտական պատրաստականությանը և ծառայությանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ավարտին անձնակազմին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։