Չենք դադարում հայցել Ձեր ներողամտությունը․ Ucom-ի հայտարարությունը

Ucom-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելի՛ բաժանորդներ,

Մենք խոստացել ենք, որ պարբերաբար տեղեկացնելու ենք Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերի աշխատանքի վերականգնման ընթացքի մասին։

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր ընկերության տեխնիկական անձնակազմի փութաջան ու հետևողական աշխատանքի արդյունքում թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է, բացառությամբ առանձին ուղղությունների, որոնք դեռևս մասամբ են վերականգնվել։

Մեր աշխատակիցներն ու գործընկերները 24/7 ռեժիմով անում են հնարավորն ու անհնարինը տեխնիկական խնդրի վերջնական կարգավորումն ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնենք նաև, որ աշխատանքների որոշակի մասը կկատարվի գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ձեզ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։

Չենք դադարում հայցել Ձեր ներողամտությունը։ Անչափ շնորհակալ ենք համբերատարության և անգնահատելի աջակցության համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել