Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 1-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է «Ծխելու դադարեցմանն ուղղված բուժման և խորհրդատվական ծառայությունների» ձեռնարկը։
Հրամանով հաստատվել են նաև դասավանդողների գործողությունները, մասնակիցների գործառույթները։
Ձեռնարկում նշված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են․
- Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների դերը ծխախոտի դեմ պայքարի և ծխախոտից կախվածության բուժման գործընթացում,
- Ծխախոտի օգտագործման և ծխախոտային կախվածությունից բուժման հիմնական դրույթները,
- Ծխախոտի դեմ պայքարի կարճատև միջամտություններ,
- Ծխելը թողնելու պատրաստակամության գնահատում և խորհրդատվության տրամադրում,
- Ծխելը դադարեցնելու ցածր մոտիվացիայի հաղթահարման մոտեցումները և այլն,
- Չծխողների շրջանում երկրորդային ծխի ազդեցության նվազեցում,
- Ծխախոտային կախվածության դեղորայքային բուժում։
Մանրամասները՝ այստեղ։