Ընտրությունները կազմակերպվել են ընտրական հանձնաժողովների կողմից: Դրանք կազմակերպվել են ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Ընտրության արդյունքները համապատասխանում են իրականությանը, իսկ ընտրության արդյունքի ամփոփումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի 75, 91, 92 հոդվածների լիակատար պահպանմամբ: Այս մասին ՍԴ-ում նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ ամփոփիչ ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Իրավաբան.net-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Տիգրան Մուկուչյանն իր ամփոփիչ ելույթում նկատեց, որ դատարան բերված դիմումում հիմնավոր ապացույցներ չկան և գուցե մինչ օրս ՍԴ-ն նման հիմնազուրկ դիմում քննության չի առել:
ԿԸՀ-ի նախագահը խնդրեց ՍԴ-ին մերժել նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հայցը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net