ԲԴԽ-ն Սարգիս Արմենակյանի թեկնածությունն է առաջարկել՝ դատավորի պաշտոնում

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Սարգիս Արմենակյանին առաջարկություն  ներկայացնելու մասին որոշում է կայացրել։

Որոշման մեջ մասնավորպես ասվում է․

«Քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղերի առկայությունն ու դրանք համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 5-րդ մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 77.1-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Սարգիս Արմենակյանին առաջարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քաղաքացիական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղերից մեկում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»։

Որոշումը ստորագրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ հունիսի 25-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել