Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 28.06

Հունիսի 28-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 10,055,037 է։ Մահացել է 499,967 մարդ, բուժվել՝ 5,087,006-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 633,542-ի։ Բուժվել է 398,311 մարդ, մահացել է՝ 9,060-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10,508-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 222,669 դեպք։ Ապաքինվել է 183,310 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 195,883 դեպք է գրանցվել, մահացել է 5,082 մարդ, բուժվել՝ 169,182-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 16,424 անձի մոտ, որից 9,026-ն ապաքինվել են, 198-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 924-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 785 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 24,645-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 13,116 է, վիրուսից 426 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,534,981 վարակված, 125,709 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել