Ապակեպլաստե մանեկեններ՝ դպրոցների հետիոտնային անցումների մոտ․ քաղաքապետարանի նոր նախագիծը

«Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթող ճանաչված նախագծով նախատեսված «Ապակեպլաստե մանեկեն» ձեռքբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ ձևավորել է մասնագիտական խումբ։

«Մանեկեները կունենան իրատեսական տեսք և տեղակայված կլինեն վարորդների համար տեսանելի վայրում: Մանեկենների առկայությունը ավելի կսթափեցնի վարորդներին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ տարածքում երեխաներ են»,-նշել է առաջարկը ներկայացրած քաղաքացին։

Մանեկենները տեղադրվելու են դպրոցների հետիոտնային անցումների մոտ։

Խումբը ձևավորվել է հետևյալ կազմով․

«Ի.Կուբատյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Ս.Մանուկյան «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն,
Ի.Նիկողոսյան «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժին պետ,
Ռ.Զարբաբյան Երևանի քաղաքապետարանի աշխակազմի տեղեկատվության և հասարակայնության հետկապերի վարչության սոցիալական մեդիայի մասնագետ,
Ա.Ղարիբյան «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի համակարգչային ցանցի սպասարկման բաժնի պետ»,-նշված է կարգադրության մեջ։

Հիշեցնենք, որ «Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար:

Հարթակի ստեղծումը 2019թ. նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել