Ես չեմ պատրաստվում ուժով անել, ես կպայքարեմ իմ իրավունքների համար․ Ալվինա Գյուլումյան

Երբ Սահմանադրական դատարանի նախագահն արձակուրդ է գնում, օրքնի ուժով նրան փոխարինում է տեղակալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ դատարանի բակում ասաց Ալվինա Գյուլումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն է հիմա փոխարինում Հրայր Թովմասյանին, քանի որ նա արձակուրդում է։

Նա հայտնեց նաև, որ պայքարելու է իր իրավունքների համար և անհրաժեշտության դեպքում կդմինի նաև Եվրոպական դատարան։

«Օրենքում բերված այն եզրույթը՝ 12 տարվա ընդհանուր տևողությունը, դա վերաբերում է Սահմանադրական փոփոխություններից առաջ և հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է 17 տարի առաջ։ Հիմա թող գնանք կենսագրությունս պեղեն, նայեն, գուցե դպրոցում էլ եմ ՍԴ անդամ եղել, դա էլ գումարեն, ասեն՝ մի բան էլ ավել ես եղել»,-ասաց Գյուլումյանը։

Նա նաև նշեց, որ պատկան մարմիններից սպասում են համապատասխան ձևակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի իրենցից յուրաքանչյուրին։ «Դատարանի շենքից հեռանալ-չհեռանալը ես խնդիր չեմ համարում, վերջին 3 ամիսներին՝ պանդեմիայի ընթացքում, մենք դատարանի շենքում երևացել ենք դեպքից դեպք։ Ինչ վերաբերում է պաշտոնին, գալ-գնալ աշխատանքի․․․ սա դատարան է և կոլեգիալ մարմին է համարվում և բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ չպետք է լինեմ և նույնիսկ դատարանն էլ թույլ չի տա ինձ այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում դա ուժով անել և կպայքարեմ իմ իրավունքների համար»։

Հիշեցնենք, որ կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։

Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել