Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
![](http://court.am/storage/uploads/images/judges/eksgWvpB5dQpvBawTIv7q6Xvod29oMqXM2j9w11v.jpeg)
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-88 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: