ՍԴ-ում Զարուհի Փոստանջյանը բարկացավ

Ժառանգության կուսակցության անդամ, ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Սահմանադրական դատարանին խնդրում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կրկնի բոլոր այն հարցրերը, որոնց պատասխանել է Կարեն Մեջլումյանը: Վերջինս ցանկանում է այդ հարցերի վերաբերյալ լրացումներ անել:

Տիգրան Մուկուրյանը նշեց, որ ինքը ստացել է բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հնչեցրել է, հետևաբար հարկ չի համարում  կրկնել հարցերը:

Զարուհի Փոստանջյանին դա դուր չեկավ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին հայտնեց, որ բացի հարց ու պատասխանից, բանավեճի չվերածել և այդուհետև հարցը հնչեցնելուց հետո, որոշել, թե ով է պատասխանելու հարցին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել