Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արա Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նա մեղադրվում է նրանում, որ 2012թ. մայիսի 12-ին վարելով Միքայել Ա.-ին պատկանող «Հյունդայի Սոնատա 24» ավտոմեքենան՝ Ագարակ-Լոռի-Բերդ գյուղերի ավտոճանապարհի 1,8 հատվածում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, որը անզգուշությամբ առաջացրել է երեք մարդու մահ:
Գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել 11 փաթեթ հագուստները, մազերի խծուծները, մեքենայի պոկված ղեկանիվը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net