ՍԴ-ն հրավիրել է շտապ աշխատակարգային խորհրդակցություն, որի ընթացքում Քոչարյանի դիմումի քննարկման նիստը նշանակվել է հուլիսի 7-ին

ՍԴ-ն հրավիրել է շտապ աշխատակարգային խորհրդակցություն, որի ընթացքում Քոչարյանի դիմումի քննարկման նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ սրանով փորձ է արվում մինչև օրենքի ստորագրումը հասցնել «վերջին ծառայությունը մատուցել Ռոբերտ Քոչարյանին»։

Նշվում է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը կքննվի ս/թ հուլիսի 7-ին։

Հայտարարության մեջ նշվում է․

«1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝սահմանադրությունը համապատասխանում է հարցը որոշելուվերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավաասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի առաջին մասի՝ Սահմանադրությունը համապատասխանության հարցը որոշելու գործը» վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործեը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել