Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները․ Արսեն Թորոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարկել, որի մասին նշում է․

«Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները:

Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե՞ կան նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները:

Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել