«Արմենիա» ավիաընկերությունը հատուկ չվերթով Լիոնից Երևան է տեղափոխել 70 ուղեւորի

«Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» ավիաընկերության Ֆեյսբուքյան էջից։

«Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը», ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել